Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար. պայմանագրային զինծառայող երկու եղբայրները մահացել են

Երեկ՝ մայիսի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան-Երասխ –Մեղրի –Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական սահմանի 380-րդ կմ հատվածում բախվել են Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Ահարոնյանի վարած Toyota Vitz մակնիշի 35 VR 168 համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նարեկ Թաթոսյանի վարած КамАЗ մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Վթարի հետևանքով Ա. Ահարոնյանը տեղում մահացել է, իսկ Լ. Ահարոնյանը տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Բախման հետևանքով КамАЗ-ը կողաշրջվել է , իսկ Toyota Vitz -ն էլ գլխիվայր է շրջվել: