Search
Close this search box.

«Ժամանակ». Շղթայական պաշտոնանկություններ. հաջորդ հեռացողի անունը հայտնի է

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Վերջինս նման քայլի է դիմել քաղաքապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Քաղաքապետարանի գրեթե բոլոր պրոֆեսիոնալ կադրերը խնդիրներ ունեն քաղաքապետ Մարությանի հետ: Մեր տեղեկություններով՝ հաջորդ դիմումատուն լինելու է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում