Search
Close this search box.

Լավ է, որ Նիկոլ Փաշինյանը համապատասխան գրառում արեց. Աշոտյանը կատակում է

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիշել է անցած տարի այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները: Նա մասնավորապես հրապարակել է իր անունով սև ժապավենը, որի վրա գրված էր «Աշոտյան 42.5»:

«Սա անցած տարի այս օրերին կախեցին, որպես սիրո և համերաշխության նշան։

Ասում եմ, լավ է, որ Նիկոլ Փաշինյանը համապատասխան գրառում արեց։ Թե չէ վաղն առավոտ էլ Մեդվեդեւի մասին էին կախելու …»,-գրել է նախկին պատգամավորը: