Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սևան-Մարտունի ճանապարհին Mercedes-ի վարորդը խմած վիճակում բախվել է Mitsubishi-ին եւ դիմել փախուստի․ կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան –Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Վեդի քաղաքի բնակիչ 26-ամյա Լևոն Հարությունյանի Mitsubishi Grandis մակնիշի և Նոր Ամանոս գյուղի բնակիչ 52-ամյա Պատվական Նիկոյանի Mercedes մակնիշի ավտոմեքենաները,  հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Լ. Հարությունյանը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող հաստաբուն ծառին: Լ. Հարությունյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ 23-ամյա Գեորգի Մուրադյանը և Ռումինիայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Լաուրա Կրեմենենը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, որը բախվելով Mitsubishi-ին, տուժածներին թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի  տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդ Լ. Հարությունյանը աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտությունների կենտրոնում՝ որպես կենդանաբան: Վիրավորներից Գ. Մուրադյանն աշխատում է «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությունում՝ որպես լրագրող: