Search
Close this search box.

Արծրուն Հովհաննիսյանը՝ վիրավոր զինծառայողի վիրահատության մասին

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, ուղղաթիռով տեղափոխվել է Երևան: