Search
Close this search box.

Հարցաքննվել է Սամվել Ալեքսանյանը

ՀՀ քննչական կոմիտեում այսօր հարցաքննվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Նա հարցաքննվել է իր կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Տեղեկությունը հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից:

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը վկայի կարգավիճակ ունի:

Հիշեցնենք, որ Ղուշչյանը հայտարարել էր, որ նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին. «Էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի»,- նշել էր Համլետ Ղուշչյանը: