Search
Close this search box.

ՀՀ ԱԱԾ «Ալֆա» ջոկատը Չեչնիայում. չեչեն պատգամավորը լուսանկար է հրապարակել

Չեչնիայի պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը Ինսթագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԱԾ «Ալֆա» ջոկատի տղաների հետ, որն արվել է Գրոզնիում:

Լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ռուսաստանաբնակ հայազգի մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը:

«Հայերի հպարտություն «А» ջոկատը թանկագին եղայր Ռամզանի տանը»,-գրել է Գաբրիելյանովը:

Հավելենք, որ «А» ջոկատը մասնագիտացված է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու և ահաբեկչության դեմ պայքարի գործում: