Search
Close this search box.

Ոստիկանները «ասֆալտին են պառկեցրել» և բերման ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավորի թիկնազորին

Armtimes.com-ը գրում է. «Ասֆալտափռման» օպերացիայի շրջանակում այսօր ոստիկանության աշխատակիցները Ծովակալ Իսակովի պողոտայից բերման են ենթարկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին:

Մեր տեղեկություններով, Արկադի Համբարձումյանը ամենագնաց «Մերսեդեսով» է եղել, որի հետեւից մեկ այլ մեքենայով եղել է նրա թիկնազորը: Ըստ մեր տեղեկությունների՝ «ասֆալտին» պառկեցնելու պատճառը թիկնազորով երթեւեկելն է եղել:

ՀՀ ոստիկանությունից մեր տեղեկությունը չհերքեին, ասացին, որ նմանատիպ միջոցառումներ ոստիկանությունը պարբերաբար իրականանցում է:

Աղբյուրը՝ Armtimes.com