Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա կողաշրջված ավտոմեքենա

Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 52.300-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io մակնիշի 35 MO 288 համարանիշի և Mercedes մակնիշի 35 MO 67 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: