Search
Close this search box.

«Նա ուղղակի չի պատկերացնում, թե ո՞նց կարելի է պաշտոնավարել և չգողանալ».Էդուարդ Աղաջանյանը` դաշնակցական Գեղամ Մանուկյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Գեղամ Մանուկյանին. «Փաստորեն դաշնակցական Գեղամ Մանուկյանը, օգտվելով վերջին օրերի մեդիա բեսպրեդելից՝ որոշել է առիթից օգտվել ու ինձ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրել (կամ առնվազն ակնարկել):
Պատկերացնու՞մ եք, ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ Գեղամ Մանուկյանը ինձ մեղադրում է անազնիվ գործելակերպի մեջ։
Պարզվում է նաև (ձեռի հետ), որ վերջինս հետաքննող լրագրող է և հավանաբար շուտով «Հետք» լրատվականին ծանրագույն մրցակցություն է սպասվում ի դեմս «Երկիր Մեդիայի» 🙂
Մեկ բան ունեմ ասելու. հավանականությունը, որ ես երբևէ ներգրավված կլինեմ որևէ կոռուպցիոն գործարքի մեջ ոչ ավել է, քան հավանականությունը, որ օրինակ Գեղամ Մանուկյանը որևէ մեկի պատվերը չի կատարում Կամ որ օրինակ վերջինս անաչառ և օբյեկտիվ լրագրող է:
Նա ուղղակի չի պատկերացնում, թե ո՞նց կարելի է պաշտոնավարել և չգողանալ։

Այո, պարոն Մանուկյան, դա հնարավոր է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գեղամ Մանուկյանն ֆեյսբուքյան իր  էջում Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ գրառում էր արել, մասնավորապես գրելով. «Ձեռքը՝ ձե՞ռք է լվանում։ Նաեւ«Նոր Հայաստանում»։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար, օգնական, թիկնապահ, ԱԺ պատգամավոր ու բյուջետային հոսքեր։ ՇԱԱԱԱՏ հոսքեր»։