Search
Close this search box.

Հիվանդ մորը բուժօգնություն չցուցաբերելու պատճառով՝ տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել «Հաղթանակ» կամրջից

Երեկ՝ ապրիլի 29-ն, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի ու հայտնել, որ մի տղամարդ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ոստիկանության ծառայողները, մոտենալով այդ քաղաքացուն, կարողանում են ճիշտ հոգեբանական զրույց անցկացնելու արդյունքում համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Վերջինս տեղափոխվում է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ վերջինս Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 40-ամյա Սարգիս Ի.-ն է, ով պատճառաբանել է, որ ստիպված է դիմել ինքնասպանության, քանի որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները հրաժարվել են բուժօգնություն ցուցաբերել հիվանդ մորը։