Search
Close this search box.

«Այն լրատվամիջոցը, որը կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութ, ձեռքս իրենց լրատվամիջոցում կկտրեմ». Դավիթ Սանասարյան

«Որ լրատվամիջոցը ներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութ, խոսք եմ տալիս՝ ձեռքս իրանց լրատվամիջոցում կտրել: Սա հակահեղափոխական հիմք ունեցող ապատեղեկատվություն է: Տեսնում եմ, որ ինձ վստահողները որևէ ձևով չեն հավատում հարուցված գործին, ու որոշների մասերը մրմուռ է գալիս դրանից, այդ իսկ պատճառով այդպիսի լուրեր են տարածում: Նման տեսանյութ չկա ու չի կարող լինել»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ լուրեր էին տարածվել, ըստ որի՝ հայտնվել է տեսանյութ, որում երևում է Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը:

Դավիթ Սանասարյանը նաև վստահեցրեց, որ երբևիցե տուն և ավտոմեքենա նվեր չի ստացել, իսկ այդ խոսակցությունները ասեկոսեներ են: