Search
Close this search box.

«Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամջողությամբ հիմնավոր է». ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրուցում անդրադարձել է Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին՝ ասելով. «Մենք մեղադրանք առաջադրեցինք քանի որ ունեինք ապացուցողական այն համակցությունները, որն ամբողջությամբ մեզ իրավունք էր վերապահում մեղադրանք առաջադրելու համար:

Դրանից հետո միջնորդեցիք, որպեսզի դադարեցվի պարոն Սանասարյանի պաշտոնավարումը, եւ դրանից հետո նոր հարցաքննվեցին վերջինիս կողմից միջնորդած վկաները, ովքեր գոնե ցուցմունք տալու պահին ամիջական ծառայողական ենթակայության եւ հետեւաբար կախվածության մեջ չեն գտնվի եւ կարող են հանգիստ տալ օբյեկտիվ ցուցմունքներ, որոնք կստուգվեն այլ քննչական գործողություններով»:

Անդրադառնալով Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հայտարարությանը, թե «ուղղորդված քննություն է ընթանում», ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարն ասել է. «Ես հակառակը կպնդեի: Ավելի շատ փաստաբաններն են ուղղորդում տվյալ դեպքում, որովհետեւ նույն փաստաբանները, մասնավորապես տիկին Պետրոսյանը մինչեւ այս գործը բազմաթիվ քրեական գործերում ներգրավված է եղել՝ որպես պաշտպան եւ բազմաթիվ անգամ շեշտել է ԱԱԾ քննչական մարմնի անաչառությունը, օբյեկտիվությունը, թեկուզեւ մարդկային մոտեցումը: … Տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ տիկին Պետրոսյանը պնդում է, թե ԱԱԾ-ում տվյալ քրեկան գործն ուղղորդված է, կարված է ԱԱԾ կողմից, շինծու է: Այս բոլոր պնդումներում առկա է հանցակազմ, եթե առկա է հանցակազմ, եւ հիմնավորված պնդումներ են, ինչպես իրենք են դա մեկնաբանում, ապա ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդմամբ չեն դիմում գլխավոր դատխազին, որպեսզի ԱԱԾ քննիչի նկատմամբ հարուցի քրեական գործ»:

Արթուր Աղաջանյանն անհասկանալի է որակել նաեւ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ամուսնու՝ նույնպես փաստաբան Կարեն Մեժլումյանի սոցցանցում գործի առնչությամբ արած գրառումը: «Կարեն Մեժլումյանն իրեն իրավունք է վերապահում հայտարարություն անել տվյալ քրական գործի ընթացքի կապակցությամբ Արթուր Վանեցյանի հայտարարությունների վերաբերյալ, մասնավորապես նրա մասին, որ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո ամեն ինչ կպարզվի: Պարոն Մեժլումյանն այս քրեական գործով՝ որպես պաշտպան ներգրավված չէ, եւ տիկին Պետրոսյանի ամուսին լինելու հանգամանքը որեւէ իրավունք նրան չի վերապահում տվյալ քրեական գործով այդպիսի հայտարարություն անել»,-ասել է Աղաջանյանը՝ հավելելով, որ Վանեցյանի հայտարարությունը արձանագրում էր այն հանգամանքը, որ եթե կա հարուցված գործ, որով կան մեղադրյալներ եւ կալանավորվածներ, ապա ենթադրվում է, որպես կանոն, որ տվյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվելու է դատարան, եւ դա որեւէ կերպ չի խոսում այն մասին, որ գործը դատարան ուղարկելը կանխորոշված է Վանեցյանի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում