Search
Close this search box.

Ստեղծվել է ոսկրավերականգնողական նշանակություն ունեցող բուժանյութ

Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մասնագետները ստեղծել են ոսկրա-վերականգնողական նշանակության ունեցող բուժանյութ, որը ներարկվում է ոսկորի մեջ, կոտրվածքի հատվածում եւ նպաստում կոտրվածքի արագ ապաքինմանն ու վերականգնմանը։
Բուժանյութը բավական բարդ պատրաստության գործընթաց անցնող գել է ներկայացնում իրենից, մի քանի ֆիլտրացման եւ մշակման փուլերով անցնող եւ կարող է խթանել բջիջների ռեգենարացիան։
Մասնագետները հայտարարել են, որ նոր ոսկրավերականգնողական բուժանյութի օգնությամբ փաստացի կերպով հնարավոր է վերականգնել ցանկացած բեկվածք, կոտրված կամ այլ վնասվածք, որը կապված է ոսկորի հետ։
Այս բուժանյութի անալոգների մեկն էլ, երբ համապատասխան մշակման փուլերն անցնի, արդեն կկիրառվի փափուկ օրգանների վերականգնողական պրոցեդուրաների համար։ Այն էլի կլինի ներարկումային։