Search
Close this search box.

Արծրուն Հովհաննիսյանը` վարչապետի որդու մասնակցությամբ լուսանկարի մասին

Երեկ ֆեյսբուքում օգտատերերից մեկը տարածել էր մի լուսանկար, որտեղ երեւում է , որ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տղան Ստեփանակերտի «Տաշիր պիցցայում» հերթի մեջ են։
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է այս լուսանկարին ու տարածվող տեղեկությանը՝ գրելով.
«Սովորական բան է, զինվորները բոլորն էլ հերթով կիրակի օրերը արձակում են ստանում, ամեն մեկը կարող է ամիսը մի անգամ դուրս գալ:
Դրանում ոչ մի արտառոց բան չկա, եթե ուզում եք ասել, որ այս ամենից դրականորեն զարմացած եք, ապա ասեմ, որ սովորական երևույթ է»: