Search
Close this search box.

Խաչատրյան քույրերի սպանված հոր վրա կարող են հետմահու գործ բացել

Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի հոր վրա կարող են հետմահու քրեական գործ բացել՝ դուստրերի հանդեպ սեռական բնույթի գործողությունների համար՝ ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։

Նա նշել է, որ հոր գործողությունները կարելի է տարբեր կերպ որակել։ «Որակումը, «մանկապղծության» հետ մեկտեղ, կարող է տարբեր լինել՝ «սեռական բնույթի գործողությունների հարկադրում», «բռնաբարություն», «անչափահասի հանդեպ սեռական բնույթի գործողություններ»։ Հետաքննությունը ինքը պետք է հետեւություններ անի, թե ինչ հոդվածով որակի,- հավելել է Լիպցերը։

Հիշեցնենք, որ 2018թ․ հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեւյան մայրուղու վրա գտնվող շենքի մուտքում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի եւ կրծքավանդակի բազմաթիվ վնասվածքներով։ Հետաքննության արդյունքներով՝ նրան ատելությունից սպանել էին երեք դուստրերը, որոնց մեղադրանքներ է ներկայացվել։

Անցյալ տարվա սեպտեմբերին Բաումանյան դատարանը երկու ամսավա կալանավորումից հետո ազատ էր արձակել բոլոր երեք քույրերին՝ փոխելով խափանման միջոցը։