Search
Close this search box.

«Եթե ոչ այսօր, ապա վաղը քրեական արդարադատությունը գալու է ձեր հետևից»․ Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին համոզվեցի՝ նախկին քաղաքական ավանտյուրիստները ոչ մի կերպ չեն հանդարտվում։ Երբ լսում ես դրանց բոցաշունչ «մեղադրանքները», հասկանում ես, որ կարգով-շարքով սատանայի հետ վերջնահաշվարկ արած մոլորյալներ են…
Հ.Գ. Եվ եթե նրանց թվում է, թե իրենց թալանածի «իրավահաջորդն» ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը կամ ժողովուրդն է, ապա հասկանում ես, որ նրանք մեկընդմիշտ կորցրել են բանականությունն ու մտածելու կարողությունը (խիղճն ու հոգիները վաղուց օտարել էին)…
Հ.Գ. Կյանքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անբարոյականությունն այս տիպաժի կենսակերպն է… Փոխարենը ժողովրդից և Աստծուց ներեղություն հայցեն, անհույս փորձեր են անում իրենց վայրագություններն ու խորտակածը բարդել ուրիշների վրա…
Հ.Գ. Միշտ ատել եմ «հաբռգած» մարդկանց, բայց այսօր զզվում եմ նախկին «հաբռգած» թալանչիներից, ովքեր ոչ մի կերպ չեն հաշտվում իշխանությունը կորցնելու և խրախճանքներից զրկվելու մտքի հետ…
Հ.Գ. Փաստորեն երկիր կործանելը, ժողովրդին բարոյազրկելն ու աղքատացնելը դրանց «փեշակն ա» եղել… Դուրս արեք փողոցներ ու լսեք ձեզ հասցեագրված անեծքները… Գուցե ինքներդ ձեզ խնայեք և հանգիստ նստեք տեղներդ… Եվ սպասեք, քանզի այն չի ուշանա… Եթե ոչ այսօր, ապա վաղը քրեական արդարադատությունը գալու է ձեր հետևից…»։