Search
Close this search box.

Ֆիլմ, որը հանգստյան օրերին 1.2 միլիարդ դոլար է հավաքել

Walt Disney կինոստուդիայի «Վրիժառուներ» ֆիլմի վերջին մասը շաբաթ կիրակի օրերին 1.2 միլիարդ դոլար է հավաքել ամբողջ աշխարհում՝ նոր ռեկորդ սահմանելով, հայտնում է Բլումբերգը:

Ֆիլմը ԱՄՆ-ում և Կանադայում հավաքել է 350 միլիոն դոլար, Չինաստանում՝ 330 միլիոն դոլար:

«Վրիժառուներ»-ում խաղում են դերասաններ Ռոբերտ Դաունի կրտսերը, Քրիս Էվանսը, Մարկ Ռուֆալոն, Սքարլեթ Յոհանսոնը, Ջերեմի Ռեները և ուրիշներ: