Search
Close this search box.

Պետական վերահսկողական ծառայությունը աշխատանքի է հրավիրում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է մրցույթ ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար:

Փորձագետի կողմից իրականացվող աշխատանքների ծրագիրը․ մշակում է իրավական ակտերի նախագծեր, ներկայացնում է Ծառայության գործունեության ոլորտներին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության Վարչապետի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված եզրակացություններ և առաջարկություններ. տրամադրում է մասնագիտական կարծիք ուսումնասիրությունների ընթացքում առաջացող հարցերի վերաբերյալ․ ներկայացնում է ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կազմված տեղեկանքների վերաբերյալ համապատասխան վերլուծություններ կամ առաջարկություններ: ներկայացնում է ամփոփ վերլուծություն իր կողմից կատարված աշխատաքների վերաբերյալ։ Փորձագետը պետք է ունենա իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետի պարտականությունները` Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները: Ծրագրի վերջնաժամկետն է` 2019 թվականի նոյեմբերի 11-ը։

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` մայիսի 8-ը։ Չի թույլատրվում փորձագետի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Դիմող ՀՀ քաղաքացիները Ծառայություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս). անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները). աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում). արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամա-նակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք. մեկ լուսանկար 3×4 սմ չափսի: ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի Շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Ծառայություն / ք. Երևան, Մաշտոցի 47, հեռ. 010-59-30-18, էլ. փոստ՝ [email protected] /: