Search
Close this search box.

Յուլյա Նաչալովայի դուստրը մոր մահից հետո առաջին անգամ խոսել Է

Անդրեյ Մալախովի «Привет, Андрей!» հաղորդման հյուրն է եղել Յուլյա Նաչալովայի դուստրը՝ Վերա Ալդոնինան հարազատների հետ: Տաղավարում հավաքված հյուրերը նկատել են, որ աղջիկը շատ է նման հորը՝ ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինին։ 12-ամյա Վերան խոսել է մոր մասին։ «Աչքերս մայրիկինն են», – ժպիտով նկատել է Վերան։

Յուլյա Նաչալովայի հայրը նշել է, որ աղջիկը մեծ հաջողություններ ունի երաժշտության բնագավառում, հիանալի նվագում է դաշնամուր: Հաղորդման հյուրերը Վերային հարցրեցին, թե ինչ է ուզում դառնալ ապագայում: «Չեմ կարող հստակ ասել, որ երգչուհի կդառնամ։ Ցանկանում եմ մայրիկիս նման լինել, միայն դերասանական ուղղվածությամբ», – ասել է երգչուհու դուստրը։