Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համահայկական փառատոն Էջմիածնում

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը։ Այդ տոնը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այն նշվում է ֆրանսիացի բալետմեյստեր ,պարարվեստի տեսաբան ու ռեֆորմատոր Ժան- Ժորժ Նովերի ծննդյան օրը, որին համարում են «ժամանակակից բալետի հայր» ։ 1759 –ին թողարկվել է նրա հանրահայտ աշխատությունը «Նամակներ պարի ու բալետի մասին», որտեղ Նովերը ներկայացրել էր բալետի մասին իր սկզբունքները։

Այս տոնի հիմնական գաղափարը բոլոր ուղղությունների պարերի միավորումն է, որպես արվեստի միասնական ձեւ, իսկ Պարի օրը՝ առիթ պարի նկատմամբ մեր սերն ու հարգանքը արտահայտելու, որպես արվեստի ճյուղ, որն ունակ է հաղթահարել բոլոր քաղաքական , մշակութային ու էթնիկ սահմանները, միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով։
Պարի օրվան ընդառաջ Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում «Հայաստանի մշակույթ Համահայկական փառատոնին» մասնակցելու հայտ էին ներկայացրել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ տարբեր շրջանների պարային համույթներ: Էջմիածնի քաղաքապետի կողմից հատուկ շնորհակալագրեր ու պատվոգրեր տրվեցին բոլոր մասնակիցներին ու պարուսույցներին

Տեսանյութում` Հրաշք պարային համույթի ելույթը