Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քյարամ Սլոյանի հարազատ գյուղում բացվել է հուշարձան

Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրենի գյուղում՝ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ` «Պատիվ ունեմ» խորագրով, որի ընթացքում հնչել են Քյարամի մասին կենսագրական տեղեկություններ, հուշեր, մեծարանքի խոսքեր, ինչպես նաև պատերազմի բոլոր նվիրյալների ու նրանց մայրերի մասին երախտիքի խոսքեր և հայրենասիրական երգեր: Այնուհետև բացվել է Քյարամ Սլոյանին, Արմենակ Ուրֆանյանին, Ռոբերտ Աբաջյանին և Անդրանիկ Զոհրաբյանին նվիրված հուշարձան։ Այս մասին տեղեկանում ենք դպրոցի ֆեյսբուքյան էջից։

Հուշարձանի բացմանը ներկա են եղել Քյարամ Սլոյանի հարազատները, նրա հետ նույն դիրքում զոհված զինծառայողների ծնողները, արցախյան պատերազմի մասնակիցներ։

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը ապրիլի 27-ին կդառնար  23 տարեկան։