Search
Close this search box.

Զելենսկին դիմել է Պուտինին

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում ուկրաիներենով ու ռուսերենով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Խորհուրդ չէի տա ռուսական իշխանություններին իզուր ժամանակ վատնել՝ փորձելով ՌԴ անձագրերով գայթակղել Ուկրաինայի քաղաքացիներին»,-գրել է Զելենսկին:

Ուկրաինայի նորընտիր ղեկավարն այսպես արձագանքել է Պուտինի հայտարարության այն մասին, որ ՌԴ իշխանությունները մտածում են բոլոր ուկրաինացիներին պարզեցված կարգով ռուսական քաղաքացիություն տրամադրելու ուղղությամբ:

Նա ընդգծել է, որ ուկրաինացիները գիտեն՝ իրականում իրենից ինչ է ներկայացնում ռուսական անձնագիրը: Զելենսկիի կարծիքով՝ դա «խաղաղ ցույցի համար ձերբակալվելու, ազատ և ոչ մրցունակ ընտրություններ ունենալու, բնական իրավունքների և մարդու ազատությունների մասին մոռանալու իրավունք է»:

Զելենսկին նաև ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին, սակայն «ոչ  սպառնալիքների, ռազմական և տնտեսական ճնշման լեզվով»:

Վերջինիս կարծիքով՝ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն «լիարժեք ապաշրջափակումից հետո միայն» (նկատի ունի Ղրիմն ու Դոնբասը):