Search
Close this search box.

«Gallup»-ը հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ և ամենադժբախտ երկրների ցանկը. Ո՞ր հորիզոնականում է գտնվում Հայաստանը

Ամերիկյան «Gallup» հետազոտական ​​ընկերությունը կազմել է աշխարհի ամենահաջող եւ դժգոհ երկրների ցանկը: 2018 թ.-ին սոցիոլոգները հետազոտություն են իրականացրել աշխարհի ավելի քան 140 երկրներում՝ ավելի քան 150 հազար մարդկանց շրջանակում:

Ինչպես նշված է կազմակերպության կայքում՝  մարդու երջանկության աստիճանը չափելու համար տրվել է 5 հարց, օրինակ՝ թե որքան լավ է նա հանգստացել, հարգանքով են արդյոք վերաբերվել նրան ամբողջ օրվա ընթացքում, քանի անգամ է  ժպտացել կամ ծիծաղել օրվա ընթացքում, վայելում է նա օրը:

Ըստ «Gallup»-ի՝ երջանիկ երկրների լավագույն տասնյակում են Լատինական Ամերիկայի տարածաշրջանից Պարագվայը, Պանաման Գվատեմալան, Մեքսիկան, Սալվադորը։ Երջանիկ երկրների ցանկում են նաեւ Ինդոնեզիան, Հունդուրասը, Էկվադորը, Կոստա-Ռիկան ու Կոլումբիան։

Մի շարք հարցերի միջոցով գնահատվել է նաև հարցվածների դժբախտության աստիճանը. զգացել է արդյոք օրվա ընթացքում հարցվողը ցավ, վախ, անհանգստություն, տխրություն, սթրես եւ զայրույթ: Ամենադժբախտ երկրների ցանկում են հայտնվել՝ Եգիպտոսը, Չադը, Բանգլադեշը, Հյուսիսային Կիպրոսըմ, Նեպալը, Լիտվան, Թուրքիան, Եմենը, Բելառուսը,  Աֆղանստանը:

Ըստ «Gallup»-ի վարկանշի՝ հայերից փոքր-ինչ երջանիկ են Բուրկինա Ֆասոյի բնակիչները, որոնք զբաղեցրել են 115-րդ հորիզոնականը, իսկ հարևան Իրանի բնակիչները հայտնվել են 117-րդ հորիզոնականում:

Հայաստանի մյուս հարևաններից Վրաստանը զբաղեցրել է 119-րդ, իսկ Ադրբեջանը՝ 90-րդ հորիզոնականը:

Ի դեպ, հարցման համաձայն, քաղաքացիների 86% -ը մասամբ կամ լիովին երջանիկ է զգում իրեն Ռուսաստանում: Սա ամենաբարձր ցուցանիշն է:

ArmLife.am