Search
Close this search box.

Որտեղ են տոնել «Քաղաքացու օրը» Գյումրիում. Գագիկ Համբարյան

 

Այսօր Հայաստանում նշում են «Քաղաքացու օրը»… Սեփական քաղաքական թիմի իշխանության գալը ՀՀ վարչապետը տոնում էր Երևանում, Մաշտոցի պողոտայում՝ խորովածի մանղալի շուրջ…
Գյումրիի փողոցներում այնքան էլ տոնական մթնոլորտ չզգացի… Քաղաքի կենտրոնական հրապարակները և փողոցները, Երևանի օրինակով, փակված չէին մեքենաների համար… Միայն փակ էր Ռուսթավելիի փողոցը, որը Գյումրիում ավելի հայտնի է որպես «վարչապետ Կարեն Կարապետյանի փողոց»… Իրոք հետաքրքիր է… Գործող իշխանությունները, մեկ տարի կառավարելով երկիրը, Գյումրիում տոնակատարությունները կազմակերպել են մի փողոցում, որն ամբողջությամբ կառուցապատվել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից (ես նրան երբեք չեմ ասոցացրել ՀՀԿ-ի հետ), որին որոշ քայլող հեղափոխականներ ուղիղ մեկ տարի առաջ ամենավերջին վիրավորանքներն էին տալիս և պիտակավորում… Մեկ տարի Հայաստանում իշխող Փաշինյանն ու իր թիմն ի՞նչ են արել Գյումրիում… Պատասխան՝ ոչինչ… Դրա համար էլ ընդամենը 1,6 տարի ՀՀ-ում վարչապետի պաշտոնը ստանձնած Կարեն Կարապետյանի կողմից Գյումրիում ամբողջությամբ վերանորոգված փողոցում են նշում իրենց իսկ իշխանության գալու օրը, որը տոնի են վերածել…
Ի դեպ, ինձ համար ամեն օր «քաղաքացու օր» է և այս օրն ինձ համար սովորական ոչ աշխատանքային շաբաթ էր…

Հ.Գ.Երևանի կիսադատարկ հրապարակները և փողոցները ևս մեկ ապացույց է,որ հասարակության մեծ մասի համար այս օրն ընդամենը հանգստյան օր է, այլ ոչ թե տոն…

Գագիկ Համբարյան