Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Սանասարյանն այցելել է Մաշտոցի պուրակ և պատասխանել լրագրողների հարցերին

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորություններն այս պահին դադարեցված են, նշեց, որ քրեական գործը Քաղաքացու օրը չի ստվերում իր համար: «Ընդհակառակը, դա սիմվոլիկ է: Իմ պայքարը քրեական գործերով է անցել, ես որևիցե խնդիր չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Դավիթ Սանասարյանը:

Անդրադառնալով երեկ՝ ապրիլի 26-ին ԲԿ-ների դեմ հարուցված քրեական գործերին՝ Սանասարյանն ասաց. «Դա էլ է լավ բան, որովհետև դա էլ է պայքարի արդյունք, որ պետք է պետությունից չգողանալ: Մեր ուսումնասիրության նպատակը եղել է պարզել, թե արդյոք հեմոդիալիզի այդ պարագաները «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձա՞յն են մատակարարվել, թե՞ ոչ, և պարզվել է, որ օրինական չեն»,-ասաց Սանասարյանը:

Հարցին, թե վերոնշյալ քրգործը դրական ազդեցություն կունենա՞ Սանասարյանի համար, վերջինը ասաց. «Դա աջակցում է Հայաստանին: Անկախ նրանից, թե էս գործը ինչ ա լինելու, մի բան ինձ համար հստակ է. այսուհետ ուշադիր կլինեմ հեմոդիալիզի գնումների պրոցեսին և պետությունը մեծ միլիոններ է շահելու դրանից»,-նշեց Սանասարյանը:

Դավիթ Սանասարյանը հրաժարվեց պատասխանել իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հարցերին՝ պարզաբանելով, որ առաջիկայում ասուլիս կհրավիրի և կպատասխանի նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Նա չցանկացավ մանրամասնել, թե ինչու է ուզում, որ գործը ԱԱԾ-ից տեղափոխվի ՀՔԾ: