Search
Close this search box.

«Ժամանակ». Վազգեն Մանուկյանի ակումբ են հաճախում Դավիթ Շահնազարյանը եւ Վիգեն Սարգսյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեկ այլ քաղաքական ֆորմատ էլ է ստեղծել, որտեղ հավաքվում են գործող իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներ եւ քննարկում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները:

Ըստ մեր աղբյուրի՝ այս ակումբի հիմնական հաճախորդներից են Դավիթ Շահնազարյանը եւ Վիգեն Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում