Search
Close this search box.

«Ժամանակ». Հրաժարականը՝ բեմականացում. «Արմավիր» ՔԿՀ պետը նշանակվել է ավելի բարձր պաշտոնի

«Ժամանակ» թերթը գրում է. ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանի հրաժարականը, ինչի մասին երեկ հայտնել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, թատերական բեմականացում է:
Հարությունյանը, ըստ էության, պաշտոնի բարձրացում է ստացել՝ նշանակվելով ՔԿ վարչությունում ռեժիմի բաժնի պետ: Բացի այդ, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել ԱԱԾ կողմից իրականացված խուզարկության և ՔԿՀ-ում կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի հայտնաբերման համար: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ամենաթողության մթնոլորտը շարունակվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: