Search
Close this search box.

Ամուսինը ննջասենյակում գնդակահարել է կնոջն, հետո ինքնասպան է եղել

Լոս Անջելեսում 4 տարեկան աղջնակը փրկել է նորածին եղբորը: Նա 3 օր շարունակ հոգ է տարել 2 ամսական երեխայի մասին ծնողների մահից հետո: Ընտանիքի հայրը ննջասենյակում գնդակահարել է կնոջն, ինչից հետո ինքնասպան է եղել: Հայտնի է, որ տղամարդը երկար ժամանակ տառապել է դեպրեսիայով:

Տեղի ունեցածից հետո քույրն ու եղբայրը տանը մենակ են մնացել: Միայն 3 օր անց նրանց գտել են ծնողների դիակների կողքին:
Ընտանիքի հարևանը կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ դրսում տեսել է աղջնակին: Նա կեղտոտ է եղել, նրա վրայից մեզի հոտ է եկել, իսկ դեմքն ու աչքերը անսահման տխրություն են արտացոլել: Հարևանուհու հարցին նա պատասխանել է, որ ծնողները վերևում քնած են ու հավելել, որ նրանք վիրավոր են:

Երեխաների մոտ ախտորոշվել է սուր ջրազրկում, բժիշկներն անհապաղ օգնություն են ցույց տվել, ինչից հետո նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: