Search
Close this search box.

Վիգեն Սարգսյանը խոստովանել է, թե ինչ է փորփրում Ամերիկայում

Որոշում եմ կայացրել հունիսից մեկ տարով բիզնես կառավարում ուսումասիրել։ Այս մասին «Լույս» հիմնադրամի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ «Որոշել եմ մեկ տարի նվիրել լրացուցիչ կրթությանը։ Այս տարվա հունիսից սկսելու եմ ծրագիր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում՝ բիզնես կառավարման դպրոցում, որտեղ կան հատուկ ծրագրեր, որոնք նորություն են շատ համալսարաններում։

Այնտեղ 44 երկրից հավաքված են լինելու 110 հոգի՝ միջին տարիքային խմբի, 15֊20 տարվա աշխատանքային փորձով»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ Factor.am-ը մի քանի օր առաջ տեղեկացրել էր, որ Վիգեն Սարգսյանը մեկ տարի ժամկետով մեկնում է ԱՄՆ՝ ուսանելու։ Տեղեկությունը հաստատել էր նաեւ Սարգսյանը։

Վիգեն Սարգսյանն իր խոսքում ասաց, որ սա եւս մեկ քայլ է մասնագիտական նոր հորիզոններ բացելու համար։ «Իմ հիմնական մասնագիտությունները եղել են հանրային կառավարում, միջազգային հարաբերություններ, անվտանգություն։ Ես միշտ բաց եմ զգացել տնտեսական, բիզնես կառավարման, ֆինանսական բլոկների հատվածում։ Հատուկ որոշում կայացրեցի՝ ոչ թե շարունակեմ այն, ինչ արել եմ, այլ ինձ մարտահրավեր նետեմ նոր բան սովորելու։ Վերջին ամիսներին երեկոները զբաղված եմ եղել մաթեմատիկայի դասագրքերը փորփրելով, վերհիշելով»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է և հարց է առաջանում, թե ով է զբաղեցնելու այս պաշտոնը։