Search
Close this search box.

Երևանում տեղի է ունեցել օրենքով գող` Պզոյի դստեր հարսանիքը. հրավիրված են եղել բարձրաստիճան պաշտոնյաններ. ֆոտոշարք

Այսօր «Դվին» ռեստորանային համալիրում տեղի է ունենում Օրենքով Գող Արմեն Ղազարյանի `Պզոյի դստեր հարսանիքը: Նա ամուսնանում է Խուճուճ Էդոյի՝ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի փեսայի եղբոր հետ: Հարսանիքին հրավիրված են մի շարք ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ։
Հատուկ ջոկատայինները Երեւանում ապահովում են հյուրանոցի անվտանգությունը, որտեղ տեղի է ունենում հարսանիքը, մասնակիցների թվում են բազմաթիվ քրեական հեղինակություններ, ԱԺ նախկին մականունավոր պատգամավորներ:

Ավելի վաղ «Ժամանակը» գրել էր, որ Պզոն աղջկա հարսանիքին հրավիրել է գողական և մերձգողական համայնքի հայտնի դեմքերին: Ըստ թերթի տվյալների՝ միայն ԱՄՆ-ից 300 հրավիրյալ է մասնակցելու:

«Փաստինֆո» տեսախցիկը ֆիքսել է մի շարք հետաքրքիր մարդկանց՝ տարբեր քրեական հեղինակությունների, ՀՀ ԱԺ մականունավոր նախկին պատգամավորների, օրինակ՝ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), Առաքել Մովսիսյանին (Շմայս), Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) , գործարար Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգեյ) եւ այլոց: Ի դեպ գերակշռում էին Սամվել Ալեքսանյանին պատկանող համարանիշերով (60 06, 006 06) «Բենթլի» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկով էլ ժամանեցին հարսն ու փեսան:

auto
auto
auto
auto