Search
Close this search box.

Դավիթ Սանասարյանին փոխարինող է նշանակվել

Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանին ժամանակավորապես կփոխարինի Արգիշտի Քյարամյանը: Այս մասին «Երկիրն այսօր»-ին հայտնեցին ՊՎԾ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Արգիշտի Քյարամյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը, կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ հենց ինքը կլինի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցվել են ժամանակավորապես, պաշտոնից չի հեռացվել: