Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեն Բիլզերյանի՝ արջին կերակրելու տեսանյութը դժգոհության ալիք է բարձրացրել

Instagram սոցկայքի աստղ Դեն Բիլզերյանը բուռն քննադատության թիրախում է հայտնվել, երբ իր էջում հրապարակել է տեսանյութ, որում, տասնյակ կիսամերկ գեղեցկուհիներով շրջապատված, ձեռքով կերակրում է ահռելի արջին: Ուշագրավ տեսանյութը հավաքել է մոտ 16 մլն դիտում:

Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ու ակտիվիստներն իրենց բողոքն ու դժգոհությունն են արտահայտել ոչ միայն հազարավոր մեկնաբանություններում, այլև Կալիֆորնիայի իշխանություններին ուղղված նամակներում՝ նշելով, որ Բիլզերյանը կենդանուն այնտեղ բերելու թույլտվություն չի ունեցել:

Բիլզերյանն այս աղմուկին ի պատասխան ասել է, որ կենդանասեր է և երբեք ի վնաս նրանց ոչինչ չէր անի: