Search
Close this search box.

Թուրքիայում ազգային պարերի արգելքը նոր որակ է ստանում

Թուրքիայի կրթության նախարարությունն արգելել է դպրոցներին կից ուսուցողական խմբակներում ազգային պարերի դասավանդումը, այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr կայքը:

Դրա փոխարեն ծրագրում ավելացվել են Ղուրանի դասաժամերը, ինչպես նաև շախմատը:

Նախարարությունը պարային դասընթացների փակումը պատճառաբանել է պահանջարկի բացակայությամբ:

Նշենք, որ Թուրքիայի հանրապետության հիմնադրումից ի վեր երկար տարիներ երկրում արգելված են եղել ազգային պարերը: Նման ելույթները, որոնցում համապատասխան էթնիկ խումբը պետք է կրեր իր ազգային հագուստը, ըստ թուրքական իշխանությունների, կարող էին խանգարել ազգային ու կրոնական փոքրամասնություններին ինտեգրվել թուրքական հասարակությանն ու վտանգ ներկայացնել երկրի ամբողջականությանը: