Search
Close this search box.

Պարզվում է՝ ՊՎԾ֊ի միլիոնատեր պաշտոնյան կուսակրոն քահանայի՝ Կոտայքի թեմի առաջնորդի որդին է

Հարություն Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՊՎԾ֊ի պետի տեղակալի ունեցվածքի հետ կապված սկանդալն այդքան չհուզեց, ինչքան նրա ծագումնաբանությունը։ Բանից պարզվում է մեր Կոտայքի թեմի առաջնորդի տղան է։ Որոշեցի ինքս ինձ ստիպել չհավատալ՝ մտածելով,եթե իրոք տղան էլ լինի, գոնե այնպես կփոխեն ազգանուն հայրանուն, որ ոչ մի ապացույց չլինի։

Չէ էլի, չէ, խիստ էի գերագնահատել մեր առաջնորդի մտավոր կարողությունները։ Առաջնորդի անձնագրային անուն ազգանունը Էլբեկ Քյարամյան, մտնում ես Մայր աթոռի կայք գրված է, որ սույն անձնավորությունը ծնվել է հուլիսի 20֊ին, Երանող գյուղում, Election.am-ով փնտրում ես Էլբեկ Քյարամյան, վուալյա՝ Երանոս գյուղ, ծնված հուլիսի 20֊ին։ Որդու անունն ես փնտրում կայքում, բերում է՝ Արգիշտի Էլբեկի Քարամյան։

Դուք հիմա ու՞մ եք էշի տեղ դնում։ Ու էսքանից հետո մեր թեմի առաջնորդը պիտի մի քիչ ինքնասիրություն ունենա, թողի թեմը գնա ընտանիքի հետ ապրի ու առհասարակ եկեղեցու հետ կապ չունենա։ Լավ եկեղեցական չեղավ, եկեղեցու անունի հետ խաղաց, գոնե լավ ընտանիքի հայր լինի, որ որդին ամաչելով չհերքի՝ ինքն է հայրը։
Ասել տատս՝ դեղ խմեք, մեռեք էլի։ Այ սենց են անում, հետո ասում են՝ մեր եկեղեցին կոնկրետ հարվածի տակ են դնում։ Սրա նմաններից լավ հարվածի տակ դնո՞ղ։ Մաքրե՛ք սրանց նմաններին, ու էժան փնթի կրուտիտներ չանեք ,չփորձեք դիմացիններին էշի տեղ դնել»։