Search
Close this search box.

Նոր Խարբերդում երկու ընկերուհիներ վիճել են . նրանցից մեկը դանակահարել է մյուսին

Ապրիլի 24-ին ժամը 09:15-ին օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին եւ հայտնել, որ ինքը ընկերուհուն դանակահարել է: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Մեր օպերատիվ խումբը նշված հասցեում պարզել է, որ նշված հասցեում վիճաբանության ժամանակ զանգահարող կինը ձեռքերով եւ ոտքերով հարվածել է ընկերուհուն: Մարմնի տարբեր մասերին պատճառել ֆիզիկական ցավ:

Վերջինս բերման է ենթարկվել բերվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, որ միեւնույն ժամանակ, ինքը նյարդերը հանգստացնելու համար ապակիով վնասել է իր ձախ ձեռքը: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Նոր Խարբերդում։ Միասին ապրող 30-ից 35 տարեկան երկու կին վիճել են իրար հետ: Նրանցից մեկը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մյուսին: Անհիմն պատճառով սկսված վեճն ու ծեծը չեն հանգստացրել ծեծող կնոջ նյարդերը, եւ նա վերցրել է կոտրված ապակին ու դրանով վնասել իր ձեռքը: