Search
Close this search box.

Կենսաթոշակի նվազագույն չափի բարձրացումը չի զրկի ընտանիքներին նպաստ ստանալու իրավունքից

2019 թ.-ի հունվարից կենսաթոշակի նվազագույն չափը 25500 դրամ սահմանելը չի անդրադառնա ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքի վրա: Այս մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում: Նպաստ ստանալու համար հիմք ընդունվում է ընտանիքի եկամուտը և երբ նվազագույն կենսաթոշակը բարձրանում է, փոխվում է նաև ընտանիքի անապահովության գնահատման միավորը: ԱԺ-ի ընդունած որոշումը, որի համաձայն նվազագույն կենսաթոշակը սահմանվում է 25500 դրամ, վտանգի է եթնարկում ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին:

Նախագծով առաջարկվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թ.-ի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի չափը նույնպես 2019 թ.-ի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի առնել 2018 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով: