Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանը Արարատի ցեմենտի գործարանը ձեռք է բերել մոտ 10 միլիոն դոլարով

Գագիկ Ծառուկյանն Արարատի ցեմենտի գործարանը ձեռք չի բերել 200 հազար դոլարով, քանի որ դրան գումարվել է նաև այն 6 միլիոն 866 հազար դոլարը, որը գազի ու հոսանքի պարտքն է եղել, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ փակվել է նաև 2 միլիոն դոլարի բյուջետային պարտք: Իսկ ընդհանուր գումարը կազմել է մոտ 10 միլիոն դոլար:

ԲՀԿ-ական պատգմավոր Իվետա Տոնոյանն իր հերթին ասաց, որ Արարատ ցեմենտի մասին խոսելիս Իմ քայլի պատգամավոր Հայկ Գևորգյանը ազնիվ չի եղել՝ հայտարարելով, թե գործարանը 200 հազար դոլարով է ձեռք բերել, քանի որ նա չի խոսել հաջորդ կետի մասին, որը վերաբերում է պարտքերը մարելուն:

Տոնոյանը խոսեց նաև ներդրումների մասին, որոնք կատարվել են գործարանում:

Ինչ վերաբերում է ներկրվող ցեմենտի վրա պետտուրք դնելուն, Մելքումյանը նշեց, որ դա ճիշտ է, սակայն պետտուրք պետք է դրվի նաև կլինկերի վրա: Նրա խոսքերով, կլինկերի մասով տուրքի չափը կարելի է քննարկել, իսկ եթե չի դրվում այդ տուրքը, Ծառուկյանի համար շատ ձեռնտու կլինի կլինկեր ներկրելը, սակայն այս դեպքում արդեն խնդիր է առաջանում աշխատատեղերի հետ: