Search
Close this search box.

Կառավարության նիստի սկզբում առողջապահության նախարարը կարևոր լուր հայտնեց

Կառավարության նիստի սկզբում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևոր լուր հայտնեց.
«Երեկ առաջին անգամ ՀՀ պատմության մեջ կատարվել է լյարդի փոխպատվաստում՝ կենդանի դոնորից, այսինքն՝ աղջկանից տրվել է մորը: Մի կտորը վերցվում է, փոխպատվաստում այն մարդուն, ում լյարդը չի աշխատում: Վիրահատությունը կատարվել է ռուս գործընկերների օգնությամբ՝ մեր նախարարության աջակցությամբ: Սա զարգացնելու ենք, քանի որ երիկամի ու լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտներ ունենք»,- ասաց նա