Search
Close this search box.

ՖՈՏՈ. 27 տարի կոմայի մեջ գտնվող կինը անցկացրել է և կանչել իր որդուն անունով

Մունիրան ուշքի է եկել գերմանական կլինիկայում մեկ տարվա վերականգնողական աշխատանքներից հետո: Լսելով, թե ինչպես է իր որդին հիվանդասենյակում վիճում ինչ-որ մեկի հետ, նա սկսել է հնչյուններ արտաբերել: Իսկ ընդամենը երեք օր անց նա կարողացել է կանչել Օմարին անունով: Մունիրան հիշել է մտերիմների անունները, կարողանում է պարզ զրույցներ վարել և աղոթք անել, հաղորդում է The National- ը:

Օմարը չորս տարեկան էր, երբ նա և մայրը սարսափելի վթարի ենթարկվեցին Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ Աին քաղաքում: Դպրոցական ավտոբուսը մխրճվել էր մեքենայի մեջ, որի ղեկին Մյունիրայի հարազատներից մեկն էր: Կինն իրենով ծածկել էր որդուն,որն ընդամենը մի քանի քերծվածքով պրծել է: Սակայն Մունիրան ստացել է ուղեղի լուրջ վնասվածքներ:

Մունիրան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ շատ երկար մնացել է գամված մահճակալին և իր կյանքն ապահովող սարքերին: Կնոջ առողջությունը բարելավվել է միայն 27 տարի անց` Գերմանիայում վերականգնման կուրսը սկսելուց մեկ տարի հետո, որի համար գումար է հատկացրել շեյխ Մուհամմեդ բեն Զայիդ Ալ Նահայանը:

Որդին՝ Օմարը, որոշել է կիսվել այս պատմությունով `հույս տալու համար այն մարդկանց, ում մտերիմները նույնպես կոմայի մեջ են: