Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը երբեք չի հայտարարել, թե ինքը սխալ է. Գալուստ Սահակյան

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդ էր այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան՝ իր կուսակիցների ու թոռան հետ: Նախագահը կրկին լրագրողների հարցերին չպատասխանեց: Նրա հեռանալուց հետո Գալուստ Սահակյանը անդրադարձավ լրագրողների հարցին, թե գուցե Սերժ Սարգսյանը դեռ չի խոսում, քանի որ սխալ է, իսկ Գալուստ Սահակյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը երբեք սխալ չի եղել.«Նա նման բան չի հայտարարել»:
Նա նաև նշեց, որ չի հետևում խորհրդարանի աշխատանքներին. «Ժողովուրդը ընտրել է Նիկոլին, իրենք եկել են խորհրդարան: Հիմա պիտի տեսնենք՝ էս մարդիկ քաղաքականության հետ ոնց են վերաբերվում և ինչպես են արտահայտում իրենց մտքերվ: Այսօր չեմ հետևել, չեմ կարող բան ասել»: