Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մահվան ելքով վրաերթ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է. Վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ ապրիլի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 66-ամյա Վոլոդյա Բաբայանին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, փախուստի դիմաց վարորդին եւ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: