Search
Close this search box.

Մայրը բարձրաձայնում է՝ որդին մահացել է «Միքայելյան» վիրաբուժական կենտրոնի բժշկական անձնակազմի սխալի հետևանքով

«Որդիս՝ Արթուր Ավետիսյանը  Միքայելյան վիրաբուժական կենտրոնում ապրիլի 16-ին մահացել է անտիբիոտիկից ռեկացիայի մեջ ընկնելու  հետքանով: Որդուս մահը այնտեղի  բժշկական անձնակազմի խղճին  է»,- այս մասին  ArmLife.am-ին ահազանգեց քաղաքացի Անժելա Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ որդին հիվանդանոցում լեղապարկի վիրահատության է ենթարկվել և իրեն վստահեցրել են, որ այն  բարեհաջող է  անցել:

«Վիրահատող բժիշկը եղել է Կարեն Մանուկյանը, նա վիրահատությունից հետո նշանակումներ է  արել և հանձնել՝ օրդինատոր Սուրեն Խաչատրյանին, որդիս պիտի  սիստեմա  ընդուներ ու  դուրս  գրվեր:  Նա պալատ  տեղափոխելու  ճանապարհին զգուշացրել է, որ  ինքն ալերգիկ է: Երբ օրդինատորը գնացել է, տղաս սրտախառնոց է ունեցել, իսկ բուժքույրը բերել է անտիբիոտիկ ներարկի, տղաս նրան էլ  հարցրել է՝ արդյո՞ք  տեղյակ է, որ ինքն ալերգիկ է  և առաջարկել, որ  նախ փորձարկեն՝ պրոբա դնեն, որից եթե  ռեկացիայի մեջ  չընկնի, այն ժամանակ միայն  ներակեն  սիստեմայի մեջ, սակայն  բուժքույրը  վստահեցրել է, որ  խնդիր չի  լինի, քիչ- քիչ  խառնելով կներարկի, ինչից հետո որդիս  ընկել է  ռեկացիայի  մեջ»,-պատմեց որդու մայրը՝ մանրամասնելով, որ ռեկացիաի մեջ  ընկնելուց հետո,  փոխանակ արագ գործեն, բուժքույրն ասել է, թե ինքը չի կարող հակաալերգիկ դեղ ներարկել, պետք է ավագ  բուժքրոջը  կանչի,  ավագ  բուժքույրն էլ եկել է և իր հերթին ուշ կողմնորոշվել, թե  ինչ է անելու:

«Սայլակ են  բերել, որ  տեղափոխեն, ասել է՝  սրանով  չի  լինի բարձրացնել, պետք է  պատգարակ բերեն, մինչև  բերել են ու  բարձրացրել՝ արդեն ուշ է  եղել, չեն կարողացել  կյանքը  փրկել»,-նշեց  Անժելա  Սարգսյանը:

Մայրն  ընդգծեց նաև, որ այժմ Քանաքեռ-Զեյթունի  ոստիկանության բաժնում քրեական գործ է  հարուցվել:

Հիշեցնենք, որ  դեպքի  վերբերյալ օրեր առաջ գրել էր նաև hraparak.am-ը, իսկ հրապարկման մեջ Միքայելյան  հիվանդանոցից նշել էին, որ  կատարվում է  դատաբժշկական փորձաքննություն, որից հետո  միայն պարզ կլինի, թե մահը ինչի  հետևանքով է գրանցվել: