Search
Close this search box.

Ում համար՝ սգո տարելից, մեզ համար՝ ապագայի տոն. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անցած տասնամյակներում ժողովրդով, պետությունով գրեթե անդառնալիորեն կորցրել էինք ազգաբնակչություն, ուղեղներ, ռազմավարական ու արդյունաբերական ակտիվներ ու կարողություններ, ինժեներական-տեխնոլոգիական դպրոցներ, բարձր մշակույթ, կրթություն, գիտություն, ուղեղներ ու կարող աշխատուժ, ընտանիքներ, հարստություն, իսկ 2016-ին հասկացանք, որ հողեր ու տարածքներ ենք կորցնում: Թավշյա հեղափոխությունը կանխեց Հայաստանի՝ խրոնիկ ձախողված, ոչ ժողովրդավարական պետություն լինելու այս հեռանկարը, իշխանության ոչ բռնի տապալման ու փոխանցման մաստեր կլաս ցույց տվեց աշխարհին, տվեց երկու ազատ, ժողովրդավարական ընտրություններ, կոռուպցիայի դեմ անհավատալի պայքարի, անցյալում կատարված հանցագործությունների համար պատժելիության սկզբունքի կիրառման կարկառուն գործեր, մարդկային ու քաղաքացիական արժանապատվություն, հանրային մեծ համախմբվածություն, մեծ հույսեր ապագայի հանդեպ: Բոլոր մյուս լավ բաները՝ տնտեսական զարգացում, ավելի շատ անվտանգություն, ավելի շատ իրավունք և ազատություն, coming soon:

Ում համար՝ սգո տարելից, մեզ համար՝ ապագայի տոն: Կեցցե՛ հեղափոխությունը