Search
Close this search box.

ԴԱԻՇ-ը ստանձնել է Շրի Լանկայի ահաբեկչության պատասխանատվությունը

ԴԱԻՇ-ը ստանձնել է Շրի Լանկայի եկեղեցիներում ու հյուրանոցներում պայթյունների պատասխանատվությունը, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 320-ի: Այս մասին հաղորդում է ABC News-ը:

Ահաբեկչական խմբավորումն այդ մասին հայտնել է իր կողմից վերահսկվող Amaq լրատվական ծառայության միջոցով:

Շրի Լանկայի իշխանությունները չեն հաստատել այդ տեղեկատվությունը: