Search
Close this search box.

Գաղտնաբառեր, որոնք կիրառվում են միլիոնավոր մարդկանց կողմից, չափազանց «թույլ» են եւ օգտագործել խորհուրդ չի տրվում

Բրիտանական կիբերանվտանգության ազգային կենտրոնը հրապարակել է ամենից «թույլ» եւ ոչ-ապահով գաղտնաբառերի ցանկը, որոնք սովորաբար մարդիկ կիրառում են իրենց էլեկտրոնային կամ համացանցային օգտահաշիվների ու փոստարկղերի համար։ Ցանկը կազմելիս, մասնագետները վերլուծվել են հանրային բաց հասանելիություն ունեցող տվյալների բազաներ, որոնք պարունակում են միլիոնավոր գաղտնաբառեր։
Այսպես, ամենից «թույլ» եւ ոչ-ապահով գաղտնաբառ է համարվել «123456» թվային կոմբինացիան, որից դեռեւս օգտվում է, որքան էլ զարմանալի է, սական 23 միլիոն մարդ։Այս մարդկանց օգտահաշիվները ամենից հաճախն են ենթարկվում հարձակման եւ «կոտրվում»։
Երկրորդ տեղում «123456789» թվային կոմբինացիան է, որից օգտվողների թիվը կազմում է 7,7 միլիոն մարդ։
Երրորդ տեղում «password» բառը որպես գաղտնաբառ օգտագործողներն են «թույլ» գաղտնաբառերի շարքում։ Այս գաղտնաբառն օգտագործում է 3,8 միլիոն մարդ։
Ապա գալիս են «qwerty» բառը որպես գաղտնաբառ օգտագործողները, որոնք 3,6 միլիոն են կազմում եւ «1111111» թվային կոմբինացիան որպես գաղտնաբառ օգտագործողները, որոնք կազմում են 3,1 միլիոն մարդ։