Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ու ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Երեկ՝ ապրիլի 22-ին, ճանապարհի մերկասառուցի պատճառով հերթական խոշոր ու ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Գանձակ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ալիկ Երվանդյանի վարած Opel մակնիշի 35 OQ 074 համարանիշի և Ակունք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Նաիրի Ավետիսյանի վարած ВАЗ 21074 մակնիշի 35 ԼM 778 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 07-ի ուղևորներից վարորդի համագյուղացի՝ 59-ամյա Սամվել Ավետիսյանը Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ճանապարհն ամբողջովին եղել է մերկասառույց և միայն վթարից 1 ժամ անց ժամանել են տեղի ճանշինի աշխատակիցները և սկսել են ճանապարհը մշակել աղ ու ավազով, մինչդեռ, եթե ժամանակին կատարեին ճանապարհի մշակման աշխատանքներ, գուցե վթարը տեղի չունենար։