Search
Close this search box.

Էդուարդ Շարմազանովն այս անգամ ճիշտ է…

Ադրբեջանը ցնծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալված է. Էդուարդ Շարմազանով:

Հետաքրքիրա Ադրբեջանը չէր ցնծում, երբ Երևանի կենտրոնում 10 հայի սպանեցին 2008-ին: Երբ բանտում էին Սասունը Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Արայիկ Խանդոյանը, Վարուժան Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը և հարյուրավոր կռված տղաներ:

Ադրբեջանը ոչ թե ցնծաց այլ երջանկացավ, երբ սպանվեցին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, Արմենակ Արմենակյանը և այլոք:

Լիովին համաձայն եմ Էդուարդ Շարմազանովի հետ:

Այո, Ադրբեջանը ցնծում է, որովհետև բանտում է Ռոբերտ Քոչարյանը:

Ասեմ ձեզ Ադրբեջանը հրավառություն կկազմակերպի, եթե բանտում հայտնվի Սերժ Սարգսյանը և նրա հետ միասին երկիրը թալանած հանցախումբը:

Գի՞տեք ինչու:

Որովհետև Ադրբեջանի ժողովրդի մոտ հույս է առաջացել, որ մի օր էլ իրենք կազատվեն իրենց երկիրը թալանած, պատերազմի և մարդկության դեմ հանցանք գործած հանցախմբից: Որ թուրքերի մեջ թուրք Ալիևը նույնպես մի օր կհայտնվի բանտում, իր ոհմակի հետ միասին, ինչպես որ Հայաստանում բանտում է հայտնվել հայկական իր նմանակը:

Հարկ է արձանագրել՝ այնպես, ինչպես թագավորի ծաղրածուն, Էդուարդ Շարմազանովը նույնպես, երբեմն չգիտակցելով ասում է ճշմարտությունը:

Արտակ Գալստյան