Search
Close this search box.

Արցախում 18-ամյա եղբայրը անտառում սպանել է 10 տարեկան եղբորը

Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում. 18 տարեկան տղան սպանել է 10-ամյա եղբորը։ Ըստ տեղանքում շրջանառվող խոսակցությունների՝ նա եղբորը տարել է անտառ, հենց այնտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատարել։ Մինչ այդ նրա մոտ հոգեկան շեղումներ չեն նկատել։

Ավելի ուշ Արցախի ոստիկանությունը դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է․ «Սույն թվական ապրիլի 13-ին հաղորդագրություն էինք տարածել` ս.թ.ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության վերաբերյալ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում ս.թ ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ.ծնված Ս.Գ-ն։ Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»։