Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից ապրիլի 18-ին կայացված որոշումը, որի համաձայն ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցվում են։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանի` 2019 թվականի ապրիլի 18-ի «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը,- նշել է վարչապետի մամուլի խոսնակը:

Նա նաև տեղեկացրել է, որ վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին, որովհետև հարգում է անմեղության կանխավարկածը: